Թուրքիայի արևելքում, Հայաստանին սահմանակից Արդահան նահանգում ուշագրավ դեպք է տեղի ունեցել գայլերի մասնակցությամբ։
Ինչպես հայտնում է ermenihaber-ը, Ադրբեջանից բնական գազը դեպի Թուրքիա և Եվրոպա հասցնող Տրանսատլանտյան գազատարի` (TANAP) Արդահանի Դամալ բնակավայրում գտնվող պահեստ-կայանը պաշարվել է գայլերի ոհմակի կողմից։
Թուրքիայի «սիբիրը» համարվող Արդահանի տարածքում գայլերը հավանաբար տաքանալու և կերակրվելու խնդիր են փորձում լուծել։
Գազի պահեստ-կայանին մոտ գտնվող բնակավայրում ապրողները սարսափի մեջ են և նշում են, որ առաջին անգամ են այդքան մոտ տարածությունից լսում ոռնոցներ և տեսնում գայլերի բազմաքանակ ոհմակներ: