«Մինչ Իլհամ Ալիևն ու սրա կամակատարները իրար հերթ չտալով հայտարարում են, թե «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան», Ադրբեջանի հանրակրթական դպրոցները համալրվել են չինական արտադրության նոր գլոբուսներով, որոնց վրա որպես Հայաստանի մաս է ներկայացված ոչ միայն Արցախը, այլ նաև Նախիջևանը,- այդ մասին ֆեյսբուքյանիր էջում գրել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
Մասնագետի կաչծիքով դժվար չէ կռահել, «թե ինչպիսի ոռնոց է այս թեմայով Ադրբեջանում, և ինչպիսի հարցեր են ուղղվում այդ երկրի մաքսային ծառայությանը և կրթության նախարարությանը»։
«Չինացիք, ի տարբերություն շատ ժողովուրդների, կարողանում են տեսնել ոչ միայն ներկան, այլև ապագան»,-եզրափակել է գրառումը իրանագետը։