Դահուկներով՝ խոտի վրա. Սուրենյանը ծաղկաձորյան լուսանկար է հրապարակել - RadioVan.fm

Онлайн

Դահուկներով՝ խոտի վրա. Սուրենյանը ծաղկաձորյան լուսանկար է հրապարակել

2019-12-17 18:58 , Общество, 1222

Դահուկներով՝ խոտի վրա. Սուրենյանը ծաղկաձորյան լուսանկար է հրապարակել

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մետր հորիզոնական տեսանելիությամբ։

Ֆեյսբուքյան իր էջում հումորային գրառում է կատարել ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը՝ հրապարակելով լուսանկար Ծաղկաձորից, որտեղ մարդիկ խոտերի վրա դահուկներով կանգնած են։

Лента

Рекомендуем посмотреть