Եթե հիվանդությունը չկա՝ ինչու՞ պետք է պատվաստվել․ ոլորտի համակարգողը՝ բակտերիաների սահմաններ չճանաչելու և պատվաստումներից հրաժարումների մասին - RadioVan.fm

Онлайн

Եթե հիվանդությունը չկա՝ ինչու՞ պետք է պատվաստվել․ ոլորտի համակարգողը՝ բակտերիաների սահմաններ չճանաչելու և պատվաստումներից հրաժարումների մասին  

2019-12-17 18:36 , Медицина, здоровье, 4097

Եթե հիվանդությունը չկա՝ ինչու՞ պետք է պատվաստվել․ ոլորտի համակարգողը՝ բակտերիաների սահմաններ չճանաչելու և պատվաստումներից հրաժարումների մասին

ՀՀ-ում իմունականխարգելման ծրագրի հաստատումից՝ այն է 1992 թվականից առ այսօր, նպատակների հասանելիության առումով թեև շոշափելի հաջողություններ են արձանագրվել, այդուհանդերձ, ոլորտի պատասխանատուները չեն խորշում բարձրաձայնել՝ վերջին 4 տարիներին Հայաստանում պատվաստումների ընդգրկվածության նպատակային ցուցանիշների անկում է գրանցվել։

Այսպես՝

Նշում են՝ երկրում ձևավորված հակապատվաստումային շարժման ֆոնին պատվաստումների նկատմամբ անվստահության մթնոլորտ է ձևավորվել՝ նոր մարտահրավերների առաջ կանգնեցնելով Իմունականխարգելման ազգային ծրագիրը։

Հիմնական պատճառները Ծրագրի պատասխանատուներին հայտնի է: Դրանց թվում առնաձնացվում է պատվաստանյութերի /հատկապես՝ նոր/ անվտանգության վերաբերյալ կասկածները նաև բուժաշխատողների շրջանակում, հիվանդությունների մասին մոռացությունը, բուժաշխատողների կողմից հաղորդակցության ունակությունների, գիտելիքների պակասը (հիվանդության ռիսկ, պատվաստումների ռիսկ և օգուտ), քաղաքական միջավայրը և համացանցը։

Պարզելու համար, թե բուժաշխատողների շրջանում պատվաստումների վերաբերյալ ինչ մոտեցումներ և գործելակերպ է առկա՝ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը 2017թ․սեպտեմբեր-2018թ․ ապրիլն ընկած ժամանակահատվածում հարցում է անցկացրել Երևանում գործող 3-ական բազմապրոֆիլ հիվանդանոցների և պոլիկլինիկաների, ինչպես նաև Տավուշի և Արմավիր մարզերի 1-ական բուժկենտրոնների 30 մասնագետի շրջանում։ Արձանագրվել է, որ հարցված նեղ մասնագետների՝ մանկաբարձների, գինեկոլոգների, հիվանդանոցային օղակի մանկաբույժների, նյարդաբանների, նեոնատոլոգների, ալերգոլոգների շրջանակում հիմնականում պատվաստումների վերաբերյալ գիտելիքների պակաս կա։ Գիտելիքների պակասն ակնհայտ է ինչպես պատվաստումներ իրականացնող, այնպես էլ չիրականացնող բուժաշխատողների շրջանում այն դեպքում, երբ պատվաստումների նկատմամբ վստահության բարձրացման գործում ծնողները մեծամասամբ կարևորում են բուժաշխատողների դերը։

Այսպես, օրինակ՝ «պատվաստումներ իրականացնող որոշ մասնագետներ սովորաբար ներկայացնում են կեղծ հակացուցումներ «զգույշ լինել, ռիսկի չդիմել», պատվաստումները հետաձգելու համար, մյուսները դիմում են այլ մասնագետներին՝ երկրորդ կարծիք իամանալու համար։ Խորհրդատվություն ներկայացնող մասնագետները, փորձում են «համոզել», որ պատվաստվեն. սակայն նրանց կողմից տրամադրած խորհրդատվություննընտրանքային է (հիմնված իրենց անձնական մտահոգությունների վրա) տարբեր պատվաստանյութերի համար։ Նրանք կարող են առաջարկել ծնողներին հետաձգել պատվաստումները մինչև երեխան մեծանա, կամ պատվաստումներն առաջարկեն միայն «առողջ» երեխաների համար»:

Առկա վիճակի և պատվաստումներին առնչվող այլ հարցերի շուրջ «Ռադիո Վան»-ը զրուցել է ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք, որ ոլորտի պատասխանատուները ՀՀ-ում Իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման 27 տարիների ընթացքում մի շարք հաջողություններ են արձանագրել, որոնց թվում առանձնացնում են հետևյալները՝

-Հայաստանի Հանրապետությունը «պոլիոմիելիտից ազատ» կարգավիճակ ունի՝ 1995 թվականից հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել,

- 2000 թվականից չի արձանագրվում դիֆթերիայի դեպք (1994-1995 թվականի բռնկումից հետո իրավիճակը կայունացել է),

-երկրում 2007 թվականից չեն արձանագրվում կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր, իսկ խոզուկը` միայն եզակի դեպքերով,

-Հեպատիտ Բ հիվանդությունն այսօր վերահսկելի է,

-2016 թվականին ներդրվել է պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութը, 2019թ-ից անցում է կատարվել հնգավալենտից վեցավալենտի՝ 1 դեղաչափ, 2020 թվականից ամբողջությամբ,

- 2017 թվականին ներդրվել է ՄՊՊ-ի՝ մարդու պապիլոմավիրուսային պատվաստանյութը,

-Իմունականխարգելման ազգային ծրագրի կայուն ֆինանսավորումն ապահովված է։

Պատվաստումների ազգային օրացույցում ներառված հիվանդությունների ցանկը և պատվաստումների ժամանակացույցը՝ աղյուսակում։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть