Երևանի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում ընդունվել է որոշում՝ 3 մլն 950 հազար դրամով ավելացնել նպատակային հատկացումները:
2 մլն դրամ կհատկացվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշակոթողի կառուցմանը, որը կտեղադրվի Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում:
Որոշումը դեկտեմբերի 16-ին ընդունվել է Երևանի ավագանու արտահերթ նիստում։ Բացի այդ, կավելանա նաև Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորման չափը մոտ 900 հազար դրամով։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում տեղի են ունեցել զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ: Իրադարձությունների արդյունքում զոհվել է 8 ցուցարար և ներքին զորքերի 2 ծառայող։