«Ոչինչ, այս տարի էլ Ամանորին ձնագնդիի փոխարեն ջանգյուլում կխաղանք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Սահարա անապատից տաք օդի հզոր ալիք է դեկտեմբերի տեղաշարժվում հյուսիս։
«Եվրոպական երկրների գրեթե բոլոր օդերևութաբանական ծառայությունները հրապարակում են առաջիկա օրերին ողջ Եվրոպայում սպասվող անոմալ տաքերի մասին։ Սահարա անապատից սկիզբ առնող տաք օդի հզոր ալիքը սկսած դեկտեմբերի 14-ից սկսում է տեղաշարժվել դեպի հյուսիս։ Այն իր ազդեցության գոտում է վերցնում ամբողջ Եվրոպան՝ հասնելով մինչև Սկանդինավյան երկրներ, Ռուսաստանի եվրոպական մաս, Փոքր Ասիա, Մերձավոր Արևելք և ՀՀ տարածք։
Արդեն նշել ենք, որ դեկտեմբերի 14-17-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է աստիճանաբար ջերմաստիճանի բարձրացում, այսօրվա համեմատ մոտ 5-7 աստիճանով։ Դեկտեմբերի 14-ից հետո հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մարզերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի»,-տեղեկացնում է Գագիկ Սուրենյանը։