«Զուրկ է պատմական ու իրավական հիմքից»․ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին - RadioVan.fm

Онлайн

«Զուրկ է պատմական ու իրավական հիմքից»․ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

2019-12-13 14:45 , Политика, 1250

«Զուրկ է պատմական ու իրավական հիմքից»․ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Թուրքիայի արտգործնախարարություն ևս հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման կապակցությամբ:

Գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը «զուրկ է պատմական ու իրավական հիմքից» և իրենց համար որևե իրավական ուժ չունի ու ոչինչ չի պարտավորեցնում:

Թուրքիայի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի Սենատի որոշումը որակել է որպես «պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակ»՝ ավելացնելով, որ պատմությունը քաղաքականացնողները, իրականությունը անտեսելով, չեն կարող հասնել իրենց նպատակներին:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ սա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը թիրախավորող ավերիչ որոշում է:

«Տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար Թուրքիայի մղած պայքարը շարունակվելու է՝ առանց ենթարկվելու այսպիսի անարդար ու անմիտ որոշումների ազդեցությանը», - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։

Աղբյուր՝ ermenihaber.

Лента

Рекомендуем посмотреть