Արևելքը` Մարտիրոս Սարյանի ոգեշնչման ճշմարիտ աղբյուրը, և հայ արվեսը. Ազգային պատկերասրահում նոր ցուցահանդես է բացվել - RadioVan.fm

Онлайн

Արևելքը` Մարտիրոս Սարյանի ոգեշնչման ճշմարիտ աղբյուրը, և հայ արվեսը. Ազգային պատկերասրահում նոր ցուցահանդես է բացվել  

2019-12-12 18:22 , Культура, Шоу бизнес, 2580

Արևելքը` Մարտիրոս Սարյանի ոգեշնչման ճշմարիտ աղբյուրը, և հայ արվեսը. Ազգային պատկերասրահում նոր ցուցահանդես է բացվել

Ազգային պատկերասրահը երբեք այսպիսի ցուցահանդես չի ունեցել, համարձակ փորձ է՝ համադրել անհամադրելին․ «Արևելքը և հայ արվեստը» ցուցահանդեսի բացումն այս խոսքերով ազդարարեց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը։

Արևելյան թեմաներին առնչվող արվեստի տարբեր ժանրերի ավելի քան 200 նմուշներ՝ Ազգային պատկերասրահում պահվող հայ և օտարերկրյա նկարիչների ստեղծագործություններից, մեկտեղվել են երկու ընդարձակ ցուցասրահներում։

Սուրենյանց, Սարյան, Կոջոյան, Յակուլով, Բաժբեուկ-Մելիքյան, Փարաջանով, 20-21-րդ դդ. տարբեր սերունդների այլ վարպետների ստեղծագործությունների միջոցով արվեստասերները հնարավորություն կունենան բացահայտել Արևելքի և հայ մշակույթի փոխազդեցությունը։

Այն, որ Հայաստանը գտնվում է երկու քաղաքակրթությունների խաչմերուկում իր ստեղծագործություններով փաստում է մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանը։

«Այնպիսի Արևելք, որը Սարյանն է բացահայտել՝ մինչ այդ երբևէ չի եղել ռուսական արվեստում, նա եվրոպացի է Արևելքում և արևելքցի է՝ Եվրոպայում»,- ռուս բանաստեղծ Մաքսիմիլլիան Վոլոշինի՝ Մ․ Սարյանին ուղղված խոսքերն է մեջբերում ցուցահանդեսին ներկա Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը՝ փաստելով, որ Արևելքը գեղանկարչի համար «ոգեշնչման ճշմարիտ աղբյուր էր»:

Հավելենք, որ «Արևելքը և հայ արվեստը» ցուցահանդեսը բաց է արվեստասերների համար մինչև 2020 թվականի փետրվարը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть