Վերին Լարսում հայերի խնդիրներին արագ լուծում կտրվի․ՀՀ-ն մաքսային կցորդ կունենա - RadioVan.fm

Онлайн

Վերին Լարսում հայերի խնդիրներին արագ լուծում կտրվի․ՀՀ-ն մաքսային կցորդ կունենա

2019-12-12 14:29 , Общество, 1295

Վերին Լարսում հայերի խնդիրներին արագ լուծում կտրվի․ՀՀ-ն մաքսային կցորդ կունենա

Հայաստանը Վերին Լարսի անցակետում մաքսային կցորդ կունենա․ համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշմամբ հնարավոր կլինի ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում:

«Մաքսային կցորդը գործելու է Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը կից: Նա ունենալու է ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ»,-ասել է ՊԵԿ նախագահը:

Կցորդին պաշտոնում նշանակելու և ազատելու է ՀՀ կառավարությունը:

Лента

Рекомендуем посмотреть