«Եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից»․ Աննա Հակոբյանի առաջարկը կանանց - RadioVan.fm

Онлайн

«Եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից»․ Աննա Հակոբյանի առաջարկը կանանց

2019-12-11 17:25 , Общество, 1432

«Եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից»․ Աննա Հակոբյանի առաջարկը կանանց

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր հանդես է եկել կանանց ուղղված առաջարկով։

«Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից և տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների և հարազատների հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը։

Նշենք՝ այսօր առավոտյան Նոր տարին տանը չդիմավորելու կոչ էր արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նա բոլորին դեկտեմբերի 31-ի գիշերը հրավիրել է Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 20։00-ից հայ արտիստները կներկայացնեն իրենց լավագույն ստեղծագործություները, պրեմիերա կունենան Գարիկ Պապոյանն ու Սոնան, որին կհաջորդեն Գորան Բրեգովիչի կատարումները։

Лента

Рекомендуем посмотреть