ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրած նիստում քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայացրած նախագիծը, ըստ որի նախատեսվում է վերաբացել բանակի մարզական ակումբները։
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշել է, որ իրենք նախապատրաստվում են զորակոչին, և եթե Ազգային ժողովը հասցնի այս օրենքն ընդունել, ապա արդեն այս զորակոչին այդ բանակային ակումբները կբացվեն։
Խոսքը, մասնավորապես, օլիմպիական սպորտաձևերի մասին է։