«Բոլոր պետական ինստիտուտները 0-ից են ստեղծվելու»․ Արարատ Միրզոյանը վհուկների որսի, ԱԺ բոլոր խմբակցությունների առաքելության մասին - RadioVan.fm

Онлайн

«Բոլոր պետական ինստիտուտները 0-ից են ստեղծվելու»․ Արարատ Միրզոյանը վհուկների որսի, ԱԺ բոլոր խմբակցությունների առաքելության մասին

2019-12-10 15:55 , Политика, 1501

«Բոլոր պետական ինստիտուտները 0-ից են ստեղծվելու»․ Արարատ Միրզոյանը վհուկների որսի, ԱԺ բոլոր խմբակցությունների առաքելության մասին

«Մենք քայլ առ քայլ պայքարելու ենք կոռուպցիայի դեմ, և վերականգնելու ենք օրինականությունը Հայաստանում։ Մենք չենք կարող միանգամից բոլոր վհուկներին բռնել, տանել բանտերը, դա պետք է անենք օրինականության սահմաններում»,-այս մասին այսօր խոհրդարանում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ որը իր ելույթը վերնագրել էր «Համառոտ ակնարկ «Իմ քայլի», «Բարգավաճ Հայաստանի», «Լուսավոր Հայաստանի», վհուկների և իրենց առաքելության մասին»։

Խորհրդարանի խոսնակը հիշատակեց 15-րդ դարում երկու Դոմինիկյան միաբանության աստվածաբանների հրատարակած՝ «Վհուկների մուրճը» ձեռնարկի մասին, որում պահանջ է դրվել անխափան պայքար ծավալել վհուկների դեմ:

«30 տարի հասարակությունը սրտատրոփ սպասում է, երբ է, ի վերջո, Հայաստանում հայտնվելու ուժեղ ձեռք, արդար ուժ, որը կսրբի, կտանի այն վհուկներին, որոնք խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը, կեղեքում, թալանում են Հայաստանի բնակչությանը․․․և ահա մի քաղաքական ուժ հայտ է ներկայացնում անել դա յուրովի, անել բաց ձեռքերով հեղափոխություն, բանկանաբար, արժանանում է ծաղրի, որովհետև մինչ այդ կար միտք, որ միայն զենքով է հնարավոր ազատվել սրանից։ Կյանքն ապացուցեց, որ զենքով չի լինում»,-ասաց Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ բոլոր պետական ինստիտուտները 0-ից են ստեղծվելու, դա «արվելու է հանգիստ, առանց պանիկայի, առանց ռադիկալ ծայրահեղությունների, վհուկների որս չի լինելու»։

Դիմելով Աժ ոչ իշխանական խմբակցություններին՝ Արարատ Միրզոյանը հորդորել է չտրվել հին խաղերին, հին մոտիվացիաներին, այլ միասին կառուցել նոր Հայաստանը,

«Ձեզնից շատերի հետ մենք դաշիքի կազմում ենք եղել, և հիմա ինչ առաջարկում ենք անել, հենց գալիս է գործելու պահը, դուք ասում եք վույ, վույ, վույ, աման, աման, աման։ Գտեք էլի ձեզ»,-ընդգծեց ԱԺ նախագահը։

Արարատ Միրզոյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում» լրացումներ կատարելու և «Պաշտոնատար անձնաց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, ըստ որի՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորները կարող են կամավոր վաղաժամ կենսաթոշակի գնալ։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը պետք է լուծվի, և նախկինում հանձագործություն կատարածները պետք է ընդունեն նոր խաղի կանոնները, իսկ օրենսդիրների հաստատմանը ներկայացված օրենսդրական փաթեթը հնարավորություն է պարզած ձեռքը օդում չթողնելու ու պատվով հեռանալու։

Лента

Рекомендуем посмотреть