Օգոստոսի 24-ի երկրաշարժից լրջորեն տուժած իտալական Պեսկարա դել Տրոնտո քաղաքի ութամյա բնակչուհին իր կյանքի գնով փրկել է կրտսեր քրոջը, հաղորդում է The Daily Mail-ը:Նշվում է, որ Ջուլիա Ռենալդոն իր մարմնով ծածկել է չորս տարեկան քրոջը՝ Ջորջիային, երբ նրանց տունը սկսել է փլվել: Ջորջիան փրկվել է, իսկ Ջուլիան մահացել է փլատակների տակ:«Ջուլիան մահացել է`փրկելով իր քրոջը: Նա պառկած է եղել Ջորջիայի վրա: Սա միակ պատճառն է, որով նա ողջ է մնացել»,- ասել է աղջիկների տատիկը:Նրա խոսքով` Ջորջիայի վիճակը բավարար է. նա թեթև քերծվածքներ է ստացել ու գտնվում է հիվանդանոցում:Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին արտակարգ դրություն է հայտարարել լույս չորեքշաբթի տեղի ունեցած երկրաշարժից տուժած շրջաններում:6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում՝ Պերուջա քաղաքից հարավ-արևելք: