Թուրքիայում գործարկվել է «1915.gov.tr» կայքը․ ժխտողականության քաղաքականությունը շարունակվում է - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայում գործարկվել է «1915.gov.tr» կայքը․ ժխտողականության քաղաքականությունը շարունակվում է

2019-12-09 15:06 , Мир, 1114

Թուրքիայում գործարկվել է «1915.gov.tr» կայքը․ ժխտողականության քաղաքականությունը շարունակվում է

«1915-ի իրադարձություններ», «Պաշտոնական հրամանագրեր», «Դատարանի վճիռներ», «Հայկական ահաբեկչություն»․ այս խորագրերով Թուրքիայի նախագահական տեղեկատվական վարչությունը գործարկել է անգլալեզու «1915.gov.tr» անվանումով կայքը, որը ևս մեկ քայլ է ժխտողական քաղաքականության։ «Էրմենիհաբեր»-ի տեղեկացմամբ՝ կայքի նպատակ է հռչակված պայքարել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ»:

«Այս կայքը, հենվելով պատմական փաստերի վրա, միջազգային ասպարեզում պատասխանելու է ամեն առիթով մեր դիմաց դրվող Հայոց ցեղասպանության մասին զրպարտությանը»,-Թուրքիայի նախագահականի տեղեկատվության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի խոսքերն է փոխանցում պարբերականը։

Կայքում, որտեղ առանձին բաժնով ներկայացվում են 1975-85թթ. «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ԱՍԱԼԱ) գործողություններից սպանված թուրք դիվանագետների մասին տեղեկություններ, շրջանառվում են Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ թուրքական պետության առաջ քաշած այնպիսի թեզեր, ինչպիսիք են «պատմությունը պատմաբաններին թողնելու», «արխիվները բացելու», «ընդհանուր ցավի», «երկկողմանի զոհերի», «3-րդ երկրների խորհրդարանների որոշումներով հայ-թուրքական կարգավորմանը վնասելու» գաղափարները:

Лента

Рекомендуем посмотреть