ՀՀ պաշտպանության նախարարությունը նկատի առնելով դեկտեմբերի 4-ին զինկոմիսարիատում զորակոչիկներից մեկի կողմից աշխատակիցներից մեկին հարվածելու միջադեպը՝ խստորեն դատապարտում է նմանօրինակ երևույթները հատկապես զորակոչի համապետական գործընթացում։ Պաշտպանական գերատեսչությունը խոհեմության կոչ է անում զինակոչիկներին և քաղաքացիներին՝ հորդորելով ձեռնպահ մնալ նմանատիպ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումներից։