«Մեր գյուղը տվին, ասին ամեն ինչով կապահովենք, ոչ մի բանով չապահովեցին»․ արծվաշենցիները ուշադրություն ու փոխհատուցում են պահանջում - RadioVan.fm

Онлайн

«Մեր գյուղը տվին, ասին ամեն ինչով կապահովենք, ոչ մի բանով չապահովեցին»․ արծվաշենցիները ուշադրություն ու փոխհատուցում են պահանջում  

2019-12-05 16:48 , Общество, 1223

«Մեր գյուղը տվին, ասին ամեն ինչով կապահովենք, ոչ մի բանով չապահովեցին»․ արծվաշենցիները ուշադրություն ու փոխհատուցում են պահանջում

1992թ. օգոստոսի 8-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով Արծվաշենից տեղահանված շուրջ 633 տնտեսություն՝ 3000 բնակչով (ներկայում նրանց թիվը շուրջ 2000 է հաշվարկվում), մինչ օրս ապրում է փայտե տնակներում։

«Մենք անտեսված ժողովուրդ ենք, բայց մեր երեխաները պոստում են, մենք հարկ ենք տալիս»,-նշում են Արծվաշենից տեղահանված ու Ճամբարակում և հարակից համայնքներում բնակություն հաստատած արծվաշենցիները, ովքեր այսօր կառավարության շենքի առջև էին՝ վարչապետի հետ հանդիպման ու իրենց կորստի փոխհատուցման պահանջով։

Նշում են՝ ապրում են մոլոկաններից 200 տարի առաջ մնացած կիսախարխուլ փայտե տնակներում՝ ամեն վայրկյան տանիքի փլուզման վտանգի առաջ։

«Ընդամենը 2 ժամվա ընթացքում տնավեր դարձանք, ի՜նչ վիշտ ենք մենք ապրել, ի՜նչ կորուստ ենք ունեցել, ի՛նչ դժվարությունների միջով ենք անցել, մեզ ընդհանրապես հաշվի չեն առնում։ Ինչու՞ մենք պետք է այսօր գայինք այստեղ, այն դեպքում, երբ ունենք գյուղապետ, մարզպետ, ինչու՞ նա չի կարողանում վարչապետի մոտ մեր խնդիրը բարձրացնի»,-նշում էին հավաքվածները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ 1992 թվականին Արծվաշենից Հայաստան է տեղափոխվել 633 ընտանիք, 1993-1998 թթ․ ՀՀ կառավարությունը 447 ընտանիքի արտոնյալ երկարաժամկետ վարկեր է տրամադրել՝ բնակելի տների գնման կամ վերանորոգման համար: Դրա շրջանակում նրանցից 381-ը ձեռք է բերել մոլոկանների` 20-րդ դարասկզբում կառուցված փայտա-կավաշեն տները, որոնք հետագայում վթարայինի կարգավիճակ են ստացել։

ՀՀ կառավարության կողմից ընդունված հայեցակարգի համաձայն՝ 2012-ին արծվաշենցիներին միանվագ դրամական օժանդակություն է տրամադրվել։ Պետբյուջեի միջոցներից հատկացված է 708 միլիոն դրամի շրջանակում շուրջ 2000 արծվաշենցու բնակարանային խնդիրների լուծման նպատակով տրամադրվել է 360 հազար-ական դրամի չափով փոխհատուցում:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть