«Իմ երեխու սպանողին գտեք բերեք՝ տենամ պատճառը ինչ ա, ինչի են սպանել իրա ծնունդի օրով»․ օրեր առաջ սպանված զինվորի մայրը, հարազատները ԱԺ-ի դիմաց են - RadioVan.fm

Онлайн

«Իմ երեխու սպանողին գտեք բերեք՝ տենամ պատճառը ինչ ա, ինչի են սպանել իրա ծնունդի օրով»․ օրեր առաջ սպանված զինվորի մայրը, հարազատները ԱԺ-ի դիմաց են  

2019-12-04 14:35 , Общество, 1591

«Իմ երեխու սպանողին գտեք բերեք՝ տենամ պատճառը ինչ ա, ինչի են սպանել իրա ծնունդի օրով»․ օրեր առաջ սպանված զինվորի մայրը, հարազատները ԱԺ-ի դիմաց են

«Իմ երեխու սպանողին գտեք բերեք՝ տենամ պատճառը ինչ ա, ուզում եմ իմանալ իմ երեխուն ինչի՞ են սպանել իրա ծնունդի օրով»,-այս խնդրանքով այսօր Ազգային ժողովի դարպասների առջև էր Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում դեկտեմբերի 2-ին սպանված զինծառայող՝ 1998թ. ծնված Արթուր Աջամյանի մայրը, որի կողքին էին նաև հարազատները, համագյուղացիները։

Ազգությամբ եզդի Արմավիրի մարզի Արտաշար գյուղի բնակիչ 21-ամյա Արթուր Աջամյանը, հարազատների խոսքերով, ինքնակամ է ներկայացել զինկոմիսարիատ՝ հոժարակամ մեկնելով հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու։ Մայրը վստահեցնում է` ծառայության 11 ամիսների ընթացքում Արթուրը ծառայությանն առնչվող որևէ բողոք, դժգոհություն չի հայտնել։ Հարազատների համար անհասկանալի է՝ ինչու և ով է սպանել Արթուրին, այն էլ՝ նրա տարեդարձի օրը։

Մահացած զինծառայողի հարազատները դադարեցրին բողոքի ակցիան այն բանից հետո, երբ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նրանց հայտնեց, որ հարցը քննարկել է քննչական կոմիտեի ղեկավարության, ընտանիքի փաստաբանի հետ` վստահեցնելով, որ հանձնաժողովը ճշմարտության բացահայտման համար ամեն ինչ անելու է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Կատարվածի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ այն է՝ երկու և ավելի անձանց սպանության փորձի հոդվածով, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть