Որոշ թուրք փաստաբաններ հայերին սպառնում են նոր տեղահանությամբ - RadioVan.fm

Онлайн

Որոշ թուրք փաստաբաններ հայերին սպառնում են նոր տեղահանությամբ

2019-12-03 22:45 , Политика, 1178

Որոշ թուրք փաստաբաններ հայերին սպառնում են նոր տեղահանությամբ

Ստամբուլի ազգայնական փաստաբանների խումբ (İMAG) կոչվող միավորումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ սպառնալով անհրաժեշտության դեպքում «կրկին դիմել տեղահանության մեթոդին»։

«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ՝ ազգայնական գրող Մուսթաֆա Չալըքի կազմած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք «ինչպես երեկ, այնպես էլ այսօր, տեր են կանգնում 1915-ի հայերի տեղահանությանը»:

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներ Էնվեր ու Թալաթ փաշաներին, Բահաեդդին Շաքիրին հերոսացնող հայտարարության մեջ ասվում է, որ իրենք խոնարհվում են բոլոր երիտթուրքերի հիշատակի առջև ու համբուրում նրանց ձեռքերը:

«Սարիղամիշից մինչև Դարդանել (ճակատամարտեր-խմբ.), հայերի տեղահանությունից մինչև Անկախության պատերազմ (Աթաթուրքի մղած ազգայնամոլական պայքար-խմբ.), նրանց մղած բոլոր պայքարները մեր պատիվն ու գլխի թագն են»,- ասված է հայտարարության մեջ:

Ազգայնական փաստաբանները հայտարարել են, որ իրենք որպես պատերազմի առիթ ու բացահայտ թշնամանք են համարելու «տեղահանությունը ցեղասպանություն անվանելը՝ անկախ այն բանից, թե ով է ասողը»:

«Եթե մեր հայրենիքն ու ազգը պաշտպանելու համար ուրիշ ճանապարհ չմնա, մեր ընտրած ամենամեղմ միջոցը կրկին կլինի տեղահանությունը՝ անկախ նրանից, թե ինչ տարր կլինի մեր դիմաց»,- հայտարարության եզրափակիչ մասն է մեջբերում պարբերականը:

Лента

Рекомендуем посмотреть