Երևանում բախվել են գնացքը և ավտոմեքենան - RadioVan.fm

Онлайн

Երևանում բախվել են գնացքը և ավտոմեքենան

2019-12-03 15:16 , Общество, 1205

Երևանում բախվել են գնացքը և ավտոմեքենան

«911» ծառայությունը դեկտեմբերի 3-ին, ժամը 00:50-ին տեղեկություն է հաղորդել, որ ժամը 00:10-ի սահմաններում Երևանի Նորագավթի 1-ին փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը և ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը, ստանալով մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կարգավարի հետ, ով տեղեկացրել է, որ փրկարարների օգնության կարիքը չկա:

Лента

Рекомендуем посмотреть