Онлайн

«Անկեղծ ասած, չեմ կարող հաստատել կամ հերքել»․ ՀՀ արտգործնախարարը՝ Հայաստանի վրա Թուրքիայի հարձակման պլանի մասին

2019-12-02 20:06 , Политика, 165

«Անկեղծ ասած, չեմ կարող հաստատել կամ հերքել»․ ՀՀ արտգործնախարարը՝ Հայաստանի վրա Թուրքիայի հարձակման պլանի մասին

«Ես, անկեղծ ասած, չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակումը, դրա իսկությունը: Եթե այդպիսի հարց կամ պնդում կա, առաջին հերթին թուրքական կողմը պետք է դա անի: Անկեղծ ասած՝ որևէ արձագանք իրենցից դեռ չենք լսել: Կարիք չունեմ ասելու, որ բնականաբար հարցը պարունակում է լուրջ մտահոգություն: Մենք շարունակելու ենք դրան հետևել, այս հարցի առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից»,-այդ մասին այսօր ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով մամուլում հայտնված տեղեկություններին, ըստ որոնց՝ Թուրքիան Հայաստանի վրա հարձակման ռազմական գործողությունների պլան է մշակել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Շվեդիայում գրանցված Nordic monitor կայքը, որը համակարգում են թուրք լրագրողները, հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «ALTAY» ծածկագիրը։

«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ՝ թուրքական իշխանամետ մամուլն արձագանքելով Հայաստանի վրա հարձակման պլանի բացահայտումներին՝ լրագրողներին անվանել է «դավաճաններ», որոնք մատնում են Թուրքիային և գործում պետական շահի դեմ։

Պարբերականը ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ իշխանական մամուլը ոչ թե հերքում է «ALTAY» ծածկանվամբ Հայաստանի դեմ ռազմական արշավի ծրագրի առկայությունը՝ կասկածի տակ առնելով նման ծրագրի գոյությունն, ընդհանրապես, այլ՝ այն հրապարակողներին մեղադրում է պետական դավաճանության մեջ։

Лента

Рекомендуем посмотреть