Արմավիրի մարզի 6 և ավելի գյուղեր մոտ 2 օր է լույս չունեն․ ՀԷՑ-ը անհաղորդ է - RadioVan.fm

Онлайн

Արմավիրի մարզի 6 և ավելի գյուղեր մոտ 2 օր է լույս չունեն․ ՀԷՑ-ը անհաղորդ է

2019-12-02 14:58 , Общество, 1283

Արմավիրի մարզի 6 և ավելի գյուղեր մոտ 2 օր է լույս չունեն․ ՀԷՑ-ը անհաղորդ է

Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի համայնքապետարանն այսօր ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ մարզի 6 և ավելի գյուղեր գրեթե 2 օր է էլեկտրականության չունեն, իսկ ՀԷՑ-ի՝ հոսանքի վերականգնման խոստումները մինչ այս պահը իրականացված չէ։

Ջրարբիի համայնքապետարանի հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Սույն թվականի դեկտեմբերի 1_ի ժամը 02։00_ի սահմաններում անջատվել է Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ, Արաքս, Մեծամոր, Ջրառատ և մի շարք այլ գյուղերի էլեկտրամատակարարումը և մինչ այս պահը դեկտեմբերի 2_ի 10։00_ի դրությամբ այն չի վերականգնվել։

Ինչ է մտածում ՀԷՑ_ի տնօրինությունը, այս ձմռան օրով զրկելով սեփական ժողովրդին էլեկտրաէներգիայից, ջրից և ջերմությունից։ Նման իրավիճակում չեն կարողանում իրենց բնականոն աշխատանքն իրականացնել պետական կառույցները՝ համայնքապետարանները, մանկապարտեզների, դպրոցները և մի շարք այլ կառույցներ։ ՀԷՑ_ի կողմից խոստացված էլեկտրաէներգիայի վերակ անգնման խոստումները մնում են միայն խոստումներ։Հոսանքազրկման հետևանքով մարդկանց պատճառվել է մեծ ֆինանսական վնասներ։

Ջրարբի համայնքապետարանը ՀԷՑ_ի աշխատանքը որակում է, որպես բացիթողի վիճակ և անմարդկային վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ»։

Лента

Рекомендуем посмотреть