Դեկտեմբերի առաջին օրերին տեղումներ կլինեն, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով - RadioVan.fm

Онлайн

Դեկտեմբերի առաջին օրերին տեղումներ կլինեն, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

2019-11-30 15:35 , Общество, 1212

Դեկտեմբերի առաջին օրերին տեղումներ կլինեն, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 30-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում, իսկ դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Лента

Рекомендуем посмотреть