Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խնբի անդամ Արամ Մանուկյանի և նրա պաշտպանների բողոքը՝ կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ:
Այսօրվա դատական նիստին մասնակցում էր նաև Արամ Մանուկյանը, որը դատարանից փորձեց պարզել, թե ինչում է մեղադրվում:
Պաշտպան Ինեսա Պետրոսյանը նշեց, որ Արամ Մանուկյանը պարզապես ցանկացել է օգնել ծանր հրազենային վիրավորում ստացած հորը՝ Պավել Մանուկյանին:
Դատարանի որոշումը պաշտպանական կողմի համար սպասելի էր. նրանք այս որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում: