Ամանորյա և Սուրբ ծննդյան օրերին ուղևորությունների հարմարավետությունն ապահովելու համար ս.թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի հունվարի 15-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր:
Ընկերությունից հայտնում են, որ տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաև առցանց՝ http://ukzhd.am/ կայքում:
Երևանից գնացքը մեկնելու է ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին:
Հունվարի 15-ից հետո գնացքը կվերադառնա սովորական ռեժիմին՝ նույն ժամերին մեկնելով Երևանից ամսվա զույգ օրերին, Թբիլիսիից՝ կենտ օրերին: