«Մենք ճիշտ էինք, քաղաքապետը` սխալ»․ Խաժակյանը՝ «Ալեքս ընդ հոլդինգ»-ի կողմից Երևանին «Կամազ»-ներ նվիրելու լուրի հաստատման մասին - RadioVan.fm

Онлайн

«Մենք ճիշտ էինք, քաղաքապետը` սխալ»․ Խաժակյանը՝ «Ալեքս ընդ հոլդինգ»-ի կողմից Երևանին «Կամազ»-ներ նվիրելու լուրի հաստատման մասին  

2019-11-28 17:15 , Политика, 1396

«Մենք ճիշտ էինք, քաղաքապետը` սխալ»․ Խաժակյանը՝ «Ալեքս ընդ հոլդինգ»-ի կողմից Երևանին «Կամազ»-ներ նվիրելու  լուրի հաստատման մասին

«Քաղաքապետն ասում էր, չէ՞, ես չեմ հիշում ովքեր են նվիրատվություններ արել, բայց հաստատ Սամվել Ալեքսանյանը մեջը չէ, հիմա դա հաստատվեց. «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն նվիրաբերել է երեք հատ բազմաֆունկցիոնալ կամազ»,-այդ մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից քաղաքապետարանին «Կամազ» մակնիշի մեքենաներ նվիրելու վերաբերյալ նախօրեին իրենց արած հայտարությանը, որը, նախ, ժխտել էր քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը, այնուհետ, լրագրողների հերցին ի պատասխան, քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել էր, թե չի հիշում նվիրատուներին։

Մինչդեռ այսօր քաղաքապետի մամլո խոսնակի հրապարակած՝ քաղաքապետարանի հետ գույքի նվիրաբերման պայմանագրեր կնքած անհատների ու կազմակերպությունների ցանկից պարզ է դառնում, որ Սամվել Ալեքսանյանը, այդուհանդերձ, քաղաքին գույք նվիրաբերել է։

«Հաշվի առնելով վերջին օրերին մամուլի հետաքրքրությունը հարցի շուրջ, և ձգտելով կասեցնել տարատեսակ շահարկումների հոսքը, հրապարակում ենք այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնց հետ այս պահի դրությամբ առկա են գույքի նվիրաբերման պայմանագրեր: Ընդգծում եմ, մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես և այլն) նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել: Մնացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո:

Եվ այսպես, այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են.

1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ

2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) - 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 - 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ,

3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ,

4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ,

5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ»,-գրել է քաղաքապետի մամուլի քարտուղարը։

Лента

Рекомендуем посмотреть