Երևանում 6 և ավելի երթևեկելի գիծ ունեցող փողոցներում հետիոտնային անցումների կարգավորումը կվերանայվի - RadioVan.fm

Онлайн

Երևանում 6 և ավելի երթևեկելի գիծ ունեցող փողոցներում հետիոտնային անցումների կարգավորումը կվերանայվի

2019-11-28 17:12 , Общество, 1249

Երևանում 6 և ավելի երթևեկելի գիծ ունեցող փողոցներում հետիոտնային անցումների կարգավորումը կվերանայվի

Քաղաքի բոլոր այն փողոցներում, որոնք 6 և ավելի երթևեկելի գիծ ունեն, հետիոտնային անցումների կարգավորումը կվերանայվի:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, երթևեկության անվտանգության բարձրացման նկատառումներով, հանձնարարել է գույքագրել բոլոր խնդրահարույց հետիոտնային անումները:

Քաղաքապետը նշել է, որ պետք է բացառել 6 և ավելի երթևեկելի գոտի ունեցող փողոցների վրա չկարգավորվող հետիոտնային անցումների գոյությունը: Այդ հատվածներում կամ տեղադրվի ձեռքով կարգավորվող լուսացույց, կամ կկառուցվեն վերգետնյա կամ ստորգետնյա անցումներ: Քաղաքապետարանը այս հարցում սերտորեն համագործակցում է ոստիկանության ՃՈ ծառայության հետ:

Քաղաքապետի դիտարկմամբ՝ քաղաքի ֆունկցիոնալության հետ առնչվող մի շարք հարցեր համակարգային լուծում կստանան տրանսպորտի ռեֆորմին զուգահեռ, իսկ այդ ռեֆորմի ֆինանսական աղբյուրների հարցը, ըստ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ վերջնականապես պարզ կլինի մինչև տարեվերջ։

Лента

Рекомендуем посмотреть