ՀՀ-ում պատվաստանյութերի պահպանման ազգային պահեստում որակի վերահսկողության բոլոր հնարավոր մեխանիզմները ներդրված են - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում պատվաստանյութերի պահպանման ազգային պահեստում որակի վերահսկողության բոլոր հնարավոր մեխանիզմները ներդրված են  

2019-11-27 18:19 , Общество, 2132

ՀՀ-ում պատվաստանյութերի պահպանման ազգային պահեստում որակի վերահսկողության բոլոր հնարավոր մեխանիզմները ներդրված են

ՀՀ-ում պատվաստանյութերի պահուստային պաշարներում ժամկետանց որևէ պատվաստանյութ չկա․առկա խմբաքանակի պիտանելիության ժամկետը 2021 թվականի առաջին ամիսներն են, մինչդեռ դրանք նախատեսված են 2020 թվականի առաջին եռամսյակի համար։

Պատվաստանյութերի պահպանման ազգային պահեստում որակի վերահսկողության բոլոր հնարավոր մեխանիզմները ներդրված են, վերահսկողությունն իրականացվում է ինչպես աշխատանքային ժամերին, այնպես էլ՝ ողջ օրվա ընթացքում։ Յուրաքանչյուր սառնարան, որում պահվում է այս կամ այն անուն պատվաստանյութը, ըստ համարակալման, հատուկ ծրագրի միջոցով կցված է համակարգչին։

Հոսանքի տատանումների, անջատումների պարագայում՝ գերզգայուն համակարգը հաղորդագրությունների և հեռախոսազանգերի միջոցով անմիջապես ծանուցում է պահեստի պատասխանատուին, նրա չպատասխանելու պարագայում համապատասխան զանգը ուղղորդվում է նրա օգնականին, իսկ եթե նրա կողմից էլ արձագանք չլինի՝ այն վերահասցեագրվում է ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանին։

Այսպիսով՝ որտե՞ղ և ի՞նչ պայմաններում են Հայաստանի Հանրապետությունում պահպանվում պատվաստանյութերը. «Ռադիո Վանը» պարզել է ազգային պահեստ կատարած հատուկ այցի միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ինչ վերաբերում է Հայաստան ներկրվող պատվաստանյութերի արտադրման երկրներին, ապա Պատվաստանյութերի պահպանման ազգային պահեստի պատասխանատու Ալմաստ Հարոյանը վստահեցնում է՝ դրանք միայն եվրոպական արտադրության են։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть