Ռոսսելխոզնադզորի Մոսկվայի վարչությունը արգելել է Ռուսաստանի Դաշնությունից երշիկային արտադրանքի արտահանումը Հայաստան։
Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում մոտ 124 կգ բեռի փաստաթղթավորման ընթացքում Մաքսային Միության տարածքում գործող ձեռնարկությունների ռեեստրի «Ցերբեր» համակարգից պարզվել է, որ արտադրող ընկերության համար ժամանակավոր սահմանափակումներ են գործում։
Այդ իսկ պատճառով նոյեմբերի 8-ին թույլ չի տրվել,որ արտադրանքը բարձվի ինքնաթիռ։