Այսօրվանից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը, որը ուղիղ չվերթներ է իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ, դադարեցնում է չվերթները բոլոր ուղղություններով։ Այդ մասին գրում է Regionmonitor.com-ը:
Վկայակոչվում է ավիաընկերության տարածած հայտարարությունը, համաձայն որի՝ չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։
Հայտարարությունում, միաժամանակ, նշվում է նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ է կրում և չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից, իսկ նրանք, ովքեր այդ ժամանակահատվածի համար տոմսեր են գնել՝ կփոխհատուցվեն։