19-ամյա զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել - RadioVan.fm

Онлайн

19-ամյա զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել

2019-11-26 14:34 , Право, 1444

19-ամյա զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել

Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում ծառից կախված վիճակում այսօր առավոտյան հայտնաբերված ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով («Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը․ պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով») հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Քննչական կոմիտեի մամլո քարտուղար Նաիրա Հարությունյանի փոխանցմամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть