Սենատորը Գրահամը խոստովանել է, որ Սպիտակ տնից են իրեն խնդրել վետո դնել Հայոց ցեղասպանության բանաձևի վրա - RadioVan.fm

Онлайн

Սենատորը Գրահամը խոստովանել է, որ Սպիտակ տնից են իրեն խնդրել վետո դնել Հայոց ցեղասպանության բանաձևի վրա

2019-11-25 16:46 , Политика, 1112

Սենատորը Գրահամը խոստովանել է, որ Սպիտակ տնից են իրեն խնդրել վետո դնել Հայոց ցեղասպանության բանաձևի վրա

Հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը, ով նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո Սենատում վետո էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա, խոստովանել է, որ դա արել է Սպիտակ տան ցանկությամբ:

Գրահամը Axios-ի հետ զրույցում պատմել է, որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան խնդրել է իրեն գնալ Սենատ և արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

«Ես ասացի՝ իհարկե։ Միակ պատճառը, որ ես արեցի դա, այն էր, որ Էրդողանը դեռ Վաշինգտոնում էր։ Ես փորձում եմ փրկել հարաբերությունները, ինչքանով, որ դա հնարավոր է», - ասել է Գրահամը։

Հարցին, թե իրեն անհարմար զգում է Հայոց ցեղասպանության բանաձևը արգելափակելու համար, Գրահամը պատասխանել է. «Այո, որովհետև ես հավանում եմ Բոբ Մենենդեսին: Նա տարիներ շարունակ աշխատում է այդ ուղղությամբ: Ես հաջորդ անգամ չեմ պատրաստվում առարկել»։

Հիշեցնենք, որ Գրահամից հետո ԱՄՆ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա Սենատում երկրորդ անգամ էլ էր վետո դրվել: Այդ անգամ վետոն կիրառել էր ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն։

Лента

Рекомендуем посмотреть