Տիգրան Ձիթողցյանի և Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ ֆիլմն արժանացել է Արլինգթոնի միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին - RadioVan.fm

Онлайн

Տիգրան Ձիթողցյանի և Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ ֆիլմն արժանացել է Արլինգթոնի միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին

2019-11-23 17:56 , Культура, Шоу бизнес, 1614

Տիգրան Ձիթողցյանի և Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ ֆիլմն արժանացել է Արլինգթոնի միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին

Արթուր Բալդերի «Ամերիկյան հայելի. Անմահության մտադրություններ» ֆիլմն արժանացել է AIFF-ի՝ Արլինգթոնի միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին: Ֆիլմի հերոսները երկուսն են՝ Տիգրան Ձիթողցյանն ու Սյուզան Սարանդոնը:

Ֆիլմն անդրադառնում է համամարդկային և ֆենոմենալ մի երևույթի. ինչպես ենք ընկալում և դատում ինքներս մեզ և ուրիշներին մի աշխարհում, ուր գնալով տիրապետող են դառնում սոցիալական ցանցերը:

Հայ գեղանկարիչ Տիգրան Ձիթողցյանի՝ դերասանուհի Սյուզան Սարանդոնի դիմանկարները կերտելու ընթացքում, ֆիլմի հեղինակ Բալդերը հանդիսատեսին տանում է մի տպավորիչ տեսողական ճամփորդության՝ ընդլայնելով և մեկ այլ մեկնակետից բացահայտելով ժամանակի մեր սովորական ընկալումը:

«Հայելին» Տիգրան Ձիթողցյանի ամենանշանավոր շարքերից է: Այս միագույն/մոնոխրոմ/աշխատանքներում պատկերված են դեմքերը ձեռքերի հետևում թաքցված կանանց դիմանկարներ, իսկ բնորդուհիների՝ այս դեպքում Սյուզան Սարանդոնի դիմագծերն արտացոլվում և երևակվում են ձեռքերի վրա։ Արվեստագետ և մտածող Ձիթողցյանի գեղարվեստական արարումի և զրույցի ընթացքում բացահայտվում է ու միաժամանակ ընդգծվում մարդկային հոգու փառահեղ անընդգրկելիությունն ու անմեկնելիությանը։

Խոսելով Տիգրան Ձիթողցյանի մասին, ահա թե ինչ է գրում ֆիլմի հեղինակը. «Տիգրանն հավատարիմ է ու խիստ կապված իր ազգային ժառանգությանը, և միևնույն ժամանակ` համաքայլ համաշխարհային մշակութային նվաճումներին, որովհետև դրանք հնարավորություն են տալիս արտացոլել հասարակության դինամիկ զարգացման ամենատարբեր երեսները:

Նրա աշխատանքներում ակնհայտ են թե սեփական՝ ազգային և թե հոգևոր մշակույթի ազդեցությունները: Դա կոորդինատների և նշանների մի մշակութային համաստեղություն է, որից անհնար է խուսափել, հակառակը՝ այն վերաիմաստավորվում է և արտահայտության նոր ձևեր գտնում: Այդպես, նրա մի շարք ցուցադրություններում ակներև է, թե ինչպես է յուրացվել հոգևոր մշակույթն ու դրսևորվել մեկ այն ոգեղեն և գեղագիտական մակարդակում»:

Лента

Рекомендуем посмотреть