Վրաստանում Հայաստանի դեսպանատունը պարզաբանում է Վերին Լարսում Հայաստան մեկնող ավտոբուսի հետ կապված միջադեպը:
«Այս գիշեր ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ տանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: