Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեցին Վանեցյանը և ՀՖՖ գործկոմի անդամները:
«Մեր հավաքականն Իտալիայում պարտություն կրեց աննախադեպ 9:1 հաշվով: Այն մեզ համար իսկապես շատ մտահոգիչ է: Պետք էր այդ հարցի լուծումներ տրվեր: Քննարկման արդյունքում ես` որպես ՀՖՖ նախագահ, հայտարարեցի Գործկոմին, որ ընդունեն իմ հրաժարակը»,-ասել է Վանեցյանը:
Գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը փաստեց, որ Վանեցյանի հրաժարականը եղել է միայն ՀՖՖ նախագահի որոշումը: «Ընդհանուր համատեքստում քննարկելով իրավիճակը` եկելենք եզրակացության, որ ֆեդերացիան և ընդհանրապեսհայկական ֆուտբոլը պետք է առողջանա: Այս առումով, թեԳործկոմը, թե պարոն Վանեցյանը միասին եկել ենհայտարարի, որ այդ գործընթացը պետք է սկսվի», - ասել է Ռուբինյանը:
Դեկտեմբերի 23-ին կանցկացվի ՀՖՖ գործկոմի հերթական նիստը, որի ընթացքում կընտրվեն ՀՖՖ նոր նախագահ և գործկոմի անդամներ: