«Դա իմ դրաման է». Եվգենի Պետրոսյան - RadioVan.fm

Онлайн

«Դա իմ դրաման է». Եվգենի Պետրոսյան

2019-11-21 19:50 , Культура, Шоу бизнес, 2307

«Դա իմ դրաման է». Եվգենի Պետրոսյան

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը, որը մենահամերգներով հանդես է գալիս Երևանում, հայ լրագրողների հետ հանդիպմանը չցանկացավ խոսել իր և դերասանուհի Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության պատճառների մասին՝ նշելով, որ կխոսի այդ մասին, երբ դատական պրոցեսն ավարտվի:

«Ես նորմալ մարդ եմ, ինձ այդպես է թվում։ Եթե պատճառ չլիներ, այդ ամենը չէր լինի», - ասաց նա:

Դերասանը նշեց, որ չի արդարանալու, արդարանալու ոչինչ չունի: Ե. Պետրոսյանի խոսքով, այս բոլոր գործընթացները հանդիսատեսի սերը ոչ թե ավելացրել է, այլ պակասեցրել։

«Ես դա շատ լավ հասկանում եմ: Դա իմ դրաման է, բայց ինչ արած, այսպիսինն է կյանքը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանը 2018 թվականին բաժանվել է կնոջից՝ դերասանուհի Ելենա Ստեպանենկոյից, որի հետ ապրել են ավելի քան 30 տարի:

Лента

Рекомендуем посмотреть