Որևէ վարկած չունենք դեռ․ ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը՝ «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի մասին - RadioVan.fm

Онлайн

Որևէ վարկած չունենք դեռ․ ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը՝ «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի մասին

2019-11-21 16:45 , Общество, 1162

Որևէ վարկած չունենք դեռ․ ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը՝ «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի մասին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի հետ կապված որևէ վարկած դեռ չունի: Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Որևէ վարկած չունենք դեռ: Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Քիչ հետո կերևա, որ արդեն տարածման վտանգ չկա: Ներսում կրակ կա, հրշեջները կմտնեն տանիքի տակ, որպեսզի տանիքի տակի հրդեհները փորձեն հանգցնել: Տուժածներ չկան»,- ասաց Ցոլակյանը:

Այսօր ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյանի և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքումհրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» աստիճանի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան, 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:

Лента

Рекомендуем посмотреть