Նոր Հաճնում այսօր՝ նոյեմբերի 20-ին հողին են հանձնել գազի թունավորումից մահացած տատիկին ու նրա 4 թոռներին:
Հուղարկավորությանը ներկա էին ինչպես բարեկամներ, այնպես էլ ընկերներ, երեխաների համադասարանցիները, քաղաքային իշխանության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ երեխաները գտնվում էինք տատիկի խնամակալության տակ,նրանց հայրը, որը բնակվում էր Ուկրաինայում, նախօրեին վերադարձել է Հայաստան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզումնոյեմբերի 16-ին,ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13-ի սահմանում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերելէ 5 քաղաքացու դի: Պարզվել էր, որ տան բնակիչները թունավորվելեն շմոլ գազից։