Իրանում բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է ավելի քան 100 ցուցարար. Amnesty International - RadioVan.fm

Онлайн

Իրանում բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է ավելի քան 100 ցուցարար. Amnesty International

2019-11-20 17:01 , Мир, 1032

Իրանում բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է ավելի քան 100 ցուցարար. Amnesty International

Առնվազն 106 ցուցարար է զոհվել Իրանի 21 քաղաքներում անցյալ շաբաթ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում, որոնք սկսվել էին վառելիքի գների բարձրացման պատճառով։ Նախօրեին այս մասին հայտարարել է Amnesty International միջազգային կազմակերպությունը։

«Կազմակերպությունը կարծում է, որ իրական զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, որոշ զեկույցներով ենթադրվում է, որ զոհվել է մոտ 200 մարդ», - ասվում է Amnesty International-ի հայտարարության մեջ: Այս մասին գրում է reuters-ը։

Նշվում է, որ դիպուկահարները կրակել են ցուցարարների բազմության ուղղությամբ տանիքներից, իսկ մեկ դեպքում՝ ուղղաթիռից: Լոնդոնում գործող Amnesty International-ը հայտնել է, որ իրենց տվյալները հիմնված են վկաների հավաստի հաղորդագրությունների, հաստատված տեսանյութերի և իրավապաշտպաններից ստացված տեղեկությունների վրա:

«Զեկույցները բացահայտում են Իրանի անվտանգության ուժերի կողմից ապօրինի սարսափելի սպանությունները, որոնք կիրառել են անհամաչափ ումահացու ուժ՝ հիմնականում խաղաղ ցույցերը ցրելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ասվում է, որ հետախուզական և անվտանգության ուժերը զոհվածների մարմինները չեն վերադարձրել իրենց ընտանիքներին և ստիպել են ուրիշներին արագորեն թաղել մարմինները՝ առանց անկախ դիահերձման։

Հայտնի է դարձել, որ մոտ 1000 ցուցարար ձերբակալվել է: Բողոքի ցույցերի ընթացքում սպանվել են նաև անվտանգության ուժերի և ոստիկանության անդամներ: Երեքը դանակահարվել են Թեհրանի մերձակայքում, երկուշաբթի հաղորդել էր ISNA գործակալությունը:

Սոցիալական լրատվամիջոցների կադրերը ցույց են տվել, որ ցուցարարները վառում են բարձրաստիճան պաշտոնյաների նկարները և կոչ են անում հոգևորական ղեկավարներին հեռանալ։

Պետական հեռուստատեսությունը նշել է, որ տեղի են ունենալու բողոքի ցույցերում սպանված անվտանգության աշխատակիցների հուղարկավորություններ, ավելացնելով, որ հազարավոր իրանցիներ հավաքվել են մի քանի քաղաքներում՝ անկարգությունները դատապարտելու համար:

Կիրակի օրը Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին Իրանում բողոքի ցույցերում մեղադրել էր Իրանի արտաքին թշնամիներին, այդ թվում ԱՄՆ-ին, և ցուցարարներին անվանել էր «ավազակներ»:

Իրանի ղեկավարությունը նախազգուշացրել է «վճռական» գործողությունների մասին, եթե բողոքի ցույցերը շարունակվեն:

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաները սկսվեցին նոյեմբերի 15-ից, երբ կառավարությունը հայտարարեց վառելիքի գների մոտ 50 տոկոս աճի մասին։ Կառավարությունը նշել է, որ գների բարձրացումը նպատակ ունի հավաքել տարեկան մոտ 2,55 միլիարդ դոլար՝ ցածր եկամուտների ունեցող մոտ 18 միլիոն ընտանիքներին լրացուցիչ սուբսիդիաներ տրամադրելու համար:

Лента

Рекомендуем посмотреть