Բանասիրականի ուսանողները դիմում-նամակ հանձնեցին ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին ու գիտխորհրդին, ապա վերադարձան դասի - RadioVan.fm

Онлайн

Բանասիրականի ուսանողները դիմում-նամակ հանձնեցին ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին ու գիտխորհրդին, ապա վերադարձան դասի

2019-11-20 15:51 , Общество, 1240

Բանասիրականի ուսանողները դիմում-նամակ հանձնեցին ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին ու գիտխորհրդին, ապա վերադարձան դասի

Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները երթով հասան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք և դիմում-նամակ հանձնեցին ԵՊՀ ընդունարանի աշխատակցին։

Ֆակուլտետի ուսանողներից մեկը նշեց, որ վերադառնում են դասի մինչև շաբաթ օրը։ «Մեզ խոստացան, որ օրվա ընթացքում դիմում-նամակը կսքանավորեն և կուղարկեն։ Այս ընթացքում մենք շարունակելու ենք ակտիվ գործունեություն ծավալել տեղեկատվական դաշտում, հանդիպումներ ունենալ գիտխորհրդի անդամների և խնդրով հետաքրքրված անձանց հետ»,- նշեց նա։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, որ ի նշան «Բարձրագույն կրթության եւ գիտությանմասին» օրինագծի դեմ բողոքի նոյեմբերի 6-ից դասադուլ էին անցկացնում, այսօր` նոյեմբերի 20-ին հավաքվել են ֆակուլտետի մասնաշենքում, որտեղից պատրաստվում են երթով հասան դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք: Այնուհետեւ ուսանողները 3 օրով կդադարեցնեն դասադուլը: Իրենց դիմումների վերաբերյալ արձագանք ստանալուց հետո դասադուլի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն:

Лента

Рекомендуем посмотреть