Հայաստանի պատվիրակը «Մանկական Եվրատեսիլ»-ում ելույթ կունենա 15 համարի ներքո - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի պատվիրակը «Մանկական Եվրատեսիլ»-ում ելույթ կունենա 15 համարի ներքո

2019-11-19 17:07 , Культура, Шоу бизнес, 1190

Հայաստանի պատվիրակը «Մանկական Եվրատեսիլ»-ում ելույթ կունենա 15 համարի ներքո

Նոյեմբերի 24-ին Լեհաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը ելույթ կունենա 15-րդ համարի ներքո, տեզեկացնում է մրցույթի պաշտոնական կայքը։

Մրցույթին մասնակցելու է 19 երկրի ներկայացուցիչ` Ավստրալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Իսպանիա, Վրաստան, Բելառուս, Մալթա, Ուելս, Ղազախստան, Լեհաստան, Իռլանդիա, Ուկրաինա, Նիդեռլանդներ,Հայաստան, Պորտուգալիա Իտալիա, Ալբանիա, Սերբիա։

Կարինա Իգնատյանի «Colors of your dream» երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն ու Մարգարիտա Դորոշևիչն են, իսկ երաժշտության հեղինակը` ռուս կոմպոզիտոր Տարաս Դեմչուկը։

Лента

Рекомендуем посмотреть