Ոստիկանությունը Լոս Անջելեսում ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է տաքսու հայ վարորդին դաժանաբար դանակահարելով սպանելու մեջ: Այս մասին հաղորդում է KTLA 5 կայքը:
Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի և Լոս Անջելեսի վարչական շրջանի պատասխանատուների տվյալներով՝ այդ մարդը ուրբաթ օրը ժամ 18։00-ին ավտոկայանատեղիում դանակահարելով սպանել է 68-ամյա Օգանես Փափազյանին:
Ավելի ուշ հայտնաբերվել է 32-ամյա Վիկտոր Դանիել Տորեսը, որը կասկածվում է Փափազյանի սպանության մեջ:
Ականատեսները պատմել են, որ Փափազյանը նոր էր իր դեղին տաքսիով մտել ավտոկայանատեղի, երբ երկու տղամարդ վազել են հետևից: Տղամարդկանցից մեկը հարձակվել է Փափազյանի վրա՝ նրա պարանոցին հասցնելով դանակի հարվածներ: