Սոչիում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ - RadioVan.fm

Онлайн

Սոչիում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ

2019-11-18 16:46 , Культура, Шоу бизнес, 1194

Սոչիում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 22-ին ելույթ կունենա Սոչիի «Սիրիուս» գիտության, կրթության և մշակույթի տանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում հանդես գալու հրավերը ստացել է «Տաղանդ և հաջողություն» կրթական հիմնադրամի կողմից՝ մշակութային ոլորտում միջազգային համագործակցության շրջանակներում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգային երեկոյի ընթացքում կներկայացնի հայ և ռուս կոմպոզիտորների՝ Պյոտր Չայկովսկու‚ Սերգեյ Պրոկոֆևի‚ Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից։ Նվագախմբի հետ հանդես կգա հայտնի ջութակահար Հայկ Կազազյանը՝ կատարելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

Лента

Рекомендуем посмотреть