«Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության անդամներն այսօր կառավարության շենքի առջև էին՝ կապույտ թղթապանակով։ Հայտարարեցին՝ ունենՀՀ ազգային արժեքներին սպառնացող անհատների, իրողությունների մասին կարևոր թղթեր, որոնք ցանկանում են հանձնել ՀՀ վարչապետին։
Թե ի՞նչ հատուկ թղթերի մասին է խոսքը՝ «Ռադիո Վանի»-ի հետ զրույցում կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանը չբացահայտեց, նշեց՝ պարունակությունը կներկայացնի միայն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հավելենք, որ կառավարությունից երիտասարդներին ընդառաջ այդպես էլ ոչ ոք չեկավ, և խորհրդավոր կապույտ թղթապանակն այդպես էլ չբացվեց։
2017 թվականի հուլիսի 19-ին հիմնադրված «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպությունը միավորում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին։ Տղաների նպատակն է սատար լինել միմյանց, զոհված ընկերների հարազատներին՝ ուս-ուսի կերտելով այն արժանապատիվ ապագան, որի մասին երազում էին, երբ կանգնած էին խրամատում։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան