Մոսկվայում հայազգի մարզիկի սպանության փաստով քրգործ է հարուցվել - RadioVan.fm

Онлайн

Մոսկվայում հայազգի մարզիկի սպանության փաստով քրգործ է հարուցվել

2019-11-14 16:24 , Право, 1414

Մոսկվայում հայազգի մարզիկի սպանության փաստով քրգործ է հարուցվել

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ՝ Մոսկվայում հայազգի մարզիկ Ա․Բոլյանի սպանության դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության առնչությամբ։

Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների, 1979 թ․-ին ծնված Ա․Բոլյանի դին հայտնաբերվել է ս/թ․ նոյեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայի հարավ-արևմուտքում (Նախիմովսկի պողոտա 59 հասցեում):

ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունը դեպքի առնչությամբ հարուցել է քրեական գործ։

Ա․Բոլյանը հանդիսանում էր ՀՀ քաղաքացի։

Лента

Рекомендуем посмотреть