Ռուսաստանի օրը ուղեկցվել է ձերբակալություններով - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանի օրը ուղեկցվել է ձերբակալություններով

2017-06-12 18:55 , Мир, 1351

Ռուսաստանի օրը ուղեկցվել է ձերբակալություններով

Ռուսաստանի ողջ տարածքում այսօր բողոքի ցույցեր են, որի կազմակերպիչը Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամն է՝ ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի գլխավորությամբ։ Հենց իրեն՝ Նավալնիին, Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է այսօր առավոտյան, երբ ընդդիմադիր գործիչը դուրս է եկել տանից՝ Մոսկվայի կենտրոն գնալու և մեկնարկող հակակոռուպցիոն բողոքի ակցիային մասնակցելու նպատակով:

Մոսկվայում և Պետերբուրգում համատարած ձերբակալություններ են։ Կոռուպցիայի դեմ պայքարի ակցիայի մասնակիցներից այդ քաղաքներում շուրջ 200 անձ է ձերբակալվել:

Ռուսաստանն այսօր նշում է իր անկախության տոնը։

Лента

Рекомендуем посмотреть