Онлайн

Չեմ մոռանա Հայաստանում հաստատած անձնական կապերս, ինչպես չի մոռացվում առաջին սերը․ ՀՀ-ում Հունաստանի դեսպան

2019-11-12 16:02 , Политика, 161

Չեմ մոռանա Հայաստանում հաստատած անձնական կապերս, ինչպես չի մոռացվում առաջին սերը․ ՀՀ-ում Հունաստանի դեսպան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ընդունել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային։

Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի և Հունաստանի ջերմ հարաբերությունները՝ նրա հետ առաջիկայում համագործակցության առիթներ դեռ կստեղծվեն: Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-հունական գործընկերային հարաբերություններում ունեցած անձնական ներդրման համար և վստահություն է հայտնել, որ հեռանալով Հայաստանից՝ դեսպանը կշարունակի մնալ Հայաստանի լավ բարեկամը:

Ազգային ժողովի լրատվական վարչության հաղորդմամբ՝ Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և գոհունակությամբ արձանագրել, որ հունահայկական հարաբերությունները շարունակում են ամրապնդվել: Նա նշել է, որ չի կարող մոռանալ իր առաքելության ընթացքում Հայաստանում հաստատած անձնական կապերը, այնպես, ինչպես չի մոռացվում առաջին սերը:

Лента

Рекомендуем посмотреть