Սուպերմարկետներում պոլիէթիլենային տոպրակները վճարովի դարձնելը խարդախություն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
«Ինչի մարդ պիտի տասը դրամ վճարի տոպրակի համար, դա կես դրամ էլ չարժե, դա իրենք կիլոգրամով են բերում»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Մասնագետը քաղաքացիներին խորհուրդ տվեց տոպրակ ունենալ իրենց մոտ եւ չգնել խանութի առաջարկածը: