Անկարան պատասխանել է Հունաստանի նախագահի՝ Երևանից հղած ցեղասպանության մասին ուղերձին - RadioVan.fm

Онлайн

Անկարան պատասխանել է Հունաստանի նախագահի՝ Երևանից հղած ցեղասպանության մասին ուղերձին

2019-11-08 17:18 , Политика, 1323

Անկարան պատասխանել է Հունաստանի նախագահի՝ Երևանից հղած ցեղասպանության մասին ուղերձին

Թուրքիան արձագանքել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Պրոկոպիոս Պավլոպուլոսի Երևանից արդ երկրին հղած ուղերձին։ Պավլոպուլոսը, նշենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ մամուլի համար հայտարարության ընթացքում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու Պոնտոսի հույների ցեղասպանությանը, հայտարարել է, որ Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ և պատասխան տա:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն ասել է, թե Հունաստանը Օսմանյան կայսրության ժամանակ և հետագայում անկախանալուց հետո պարբերաբար ոչնչացրել է տարածաշրջանի թուրքերին ու մահմեդականներին, ու Թուրքիան չի մոռացել Հունաստանի այդ վայրագությունները:

«Այսօր էլ Աթենքը ճնշումներ է գործադրում Հունաստանում բնակվող թուրք փոքրամասնության նկատմամբ»,-նշել է նա։

«Բարեկամությանը և բարիդրացիությանը նախապատվություն տալը տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարեկեցության խթանման միակ ճանապարհն է»,- հայտարարել է խոսնակը: Նրա բնորոշմամբ՝ Աթենքը շարունակում է Թուրքիայի դեմ թշնամական շրջանակների կողմը պահել ու պաշտպանել նրանց անհիմն դիրքորոշումը և պնդումները, մինչդեռ, ըստ նրա, Անկարան պատմությունից ավելի շատ խաղաղության և եղբայրության դասեր է քաղում, քան թշնամանքի:

«Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ մեր երկրի դեմ ուղղված գործունեությանը ցուցաբերվող աջակցությունը Հունաստանին երբեք օգուտ չի տալու»,-ընդգծել է Թուրքիայի քարտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Հիշեցնենք՝ Հունաստանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել նոյեմբերի 5-ին։ Հանրապետության նախագահի նստավայրում կայացած հրաժեշտի արարողությանը Պրոկոպիոս Պավլոպուլոը նշել է՝ «Մեր հոգին միշտ կմնա այստեղ՝ Հայաստանում»։

Лента

Рекомендуем посмотреть