«911» ծառայություն նոյեմբերի 7-ին, ժամը 13:52-ին տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի տներից մեկի բակում զինամթերք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Պարզվել է, որ Նուռնուս գյուղի ամառանոցների Այգեգործական զանգվածի 13-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ կողքին պայթուցիչը և 7,62 մմ տրամաչափի 108 փամփուշտ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Զինամթերքը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին: