Երևանի բնակչուհի Նինել Իվանյանը, ով տևական ժամանակ է բողոքի ակցիաներ է անցկացնում կառավարության շենքի առջև՝ պահանջելով պարտավորեցնել «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրեն Գրիգոր Գրիգորյանին իրեն փոխատուցում տրամադրել աշխատանքից ապօրինաբար ազատելու ու աշխատավարձը չվճարելու համար, այժմ էլ հայտարարում է, որ նույն տնօրենը խոչընդոտում է իրեն օգտվել բուժկենտրոնի ենթակայությամբ գործող թիվ 6 պոլիկլինիկայի ծառայություններից։
«Ձեր իրավունքը իրացրեք բողոքարկումների միջոցով»,-ՀՀ վճռաբեկ դատարանի առջև նստացույց անցկացնող 72-ամյա Նինել Իվանյանին հոդորեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ինչն առաջացրեց կնոջ զայրույթը։
«Իմ գլուխը լավ էլ աշխատում ա, ես իրենց խաղալիքը չեմ, թող վարույթ ընդունեն»,-«Ռադիո Վանի» հետ զրույցում նշեց տիկին Նինելը՝ դժգոհելով փաստից, որ Վճռաբեկ դատարանը մերժել է իր բողոքը վարույթ ընդունել։
Մանրամասները՝ տեսանյութում։
«Ռադիո Վանը» Նինել Իվանյանի բարձրաձայնած խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով հարցում է ուղարկել «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրինությանը։ Պատասխան ստանալուն պես՝ կհրապարակենք այն։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան